Հունաստանը ձգտում է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանային գազի ներկրման հարցում. նախագահ

https://arm.sputniknews.ru/20260504/hunastany-dzgtum-e-vtshrvorvosh-der-khaghal-taratsashrjanajin-gazi-nerkrman-harcum-nakhagah-101727836.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101365687_41:0:921:660_1920x0_80_0_0_1d63f51e7e700eaadee37b3e84f4b873.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հունաստան, գազ, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով

հունաստան, գազ, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով

Բաժանորդագրվել

Հունաստանի նախագահի խոսքով` Եվրոպան կոչված է գտնելու այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն իր միասնականությանն ու ռազմավարական ինքնավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Միջազգային անբարենպաստ իրավիճակի պայմաններում Հունաստանը զարգացնելու է էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ «Ուղղահայաց գազային միջանցքը», և ձգտում է վճռորոշ դերակատարում ունենալ Բալկաններ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա էներգակիրների ներկրման և մատակարարման գործում։ Այս մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։

Նրա խոսքով՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար բեկումնային պահին։

«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունները սպառնում են խաղաղությանը, տնտեսական զարգացմանն ու էներգետիկ անվտանգությանն ամբողջ աշխարհում։ Այս մռայլ իրականության մեջ Եվրոպան` որպես մեկ միասնություն, կոչված է փնտրել լուծումներ, որոնք կամրապնդեն իր միասնականությունն ու ռազմավարական ինքնավարությունը», – նշել է նախագահը։

Տասուլասն ընդգծել է, որ երևանյան գագաթնաժողովում անհրաժեշտ է քննարկել եվրոպական տնտեսության հզորացման հարցերը։

«Հունաստանը նպատակ ունի առանցքային դեր ստանձնել այս ոլորտում՝ զարգացնելով այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսին է «Ուղղահայաց միջանցքը»։ Այն երկիրը կվերածի էներգակիրների և այլ ապրանքների ներկրման ու փոխադրման հանգույցի՝ դեպի Բալկաններ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպա», – հավելել է Հունաստանի նախագահը։

Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

«Ուղղահայաց գազային միջանցք» նախագիծն ուղղված է Հունաստանից դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ հեղուկացված բնական գազի մատակարարման երթուղու ստեղծմանը։ Նախագծին մասնակցում են Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և Մոլդովայի գազատրանսպորտային ցանցերի օպերատորները։

Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:

Leave a comment