Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը․ հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին տեղափոխող ինքնաթիռը կիրակի երեկոյան տեխնիկական խնդրի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում։ https://factor.am/1013599.html