Կալասի համար անակնկալ է եղել ամերիկյան զորքը Գերմանիայից դուրս բերելու որոշումը

Բաժանորդագրվել

Կալասը նշեց, որ ամերիկյան զորքը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան շահը պաշտպանելու համար է։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ամերիկյան զորքը Գերմանիայից դուրս բերելու որոշման ժամկետներն անակնկալ էին։ Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Նրա խոսքով` երկար ժամանակ է, որ քննարկվում էր ԱՄՆ զորքերի դուրսբերումը Եվրոպայից։

«Բայց այս հայտարարությունն այս ժամանակահատվածում անակնկալ էր: Դա ապացուցում է, որ մենք պետք է ուժեղացնենք եվրոպական հենասյունը ՆԱՏՕ-ում և պետք է ավելին անենք: Ամերիկյան զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան շահը պաշտպանելու համար»,– շարունակեց նա։

Leave a comment