Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երևանում դիվանագիտական ֆորումի կմասնակցեն

Քաղաքականություն

04.05.2026 | 10:39

Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երևանում մայիսի 5-6-ը կմասնակցեն «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին, որը կազմակերպում է ՀՀ ԱԳՆ-ն: Ֆորումի կայքից տեղեկանում ենք, որ մայիսին 5-ին տեղի կունենա «Հարավային Կովկասը շրջադարձային կետում. խաղաղության և համագործակցության հեռանկարներ»պանելային քննարկումը, որին մասնակցելու են նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Ադրբեջանի Թոփչուբաշովի կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը:

Քննարկմանը կմասնակցեն նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան։

Նշենք, որ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակովվ Հայաստանում է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ տեսակապի միջոցով կմիանա գագաթնաժողովին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment