Ալիևը տեսակապով կմասնակցի Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Քաղաքականություն

04.05.2026 | 09:55

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տեսակապի միջոցով կմիանա Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ալիևը ելույթ կունենա բացման նիստում։ Նախատեսված են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ելույթները։

Ավելի վաղ Բաքվից հայտնել էին, որ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաղքական համայնքի գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment