Սոցցանցերում տարածվող «գորգե» անցումներից իրական է միայն մեկը

Համացանցում տարածվում են լուսանկարներ, որոնցում երեւում է, որ  Երևանի տարբեր փողոցների հետիոտնային անցումները ներկվել են հայկական գորգերի նախշերով։ Շրջանառվում է չորս լուսանկար, սակայն դրանցից միայն մեկն է իրական, իսկ մնացածը ստեղծված են արհեստական բանականության միջոցով։

Լուսանկարները տարածվում են ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, ապա արտատպվում նաև իշխանական կայքերում (medianews, armtimes):

Factor.am-ը կապ է հաստատել  նկարազարդումն իրականացրած Gandz Graffiti ընկերության հետ, որը պարզաբանել է, որ գորգի նախշով հետիոտնային անցման նկարազարդում իրականացվել է միայն Աբովյան–Պուշկին խաչմերուկում, և նախաձեռնությունը նախատեսվում է շարունակական դարձնել նաև այլ հատվածներում:

Երեկոյան Երևանում զբոսնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ներկայացրել է հենց այդ անցման մոտ պատկերված հայկական գորգի նախշը։

Այսպիսով, համացանցում տարածվող մյուս լուսանկարներում պատկերված գորգանման հետիոտնային անցումները իրական չեն և ստեղծված են արհեստական բանականության միջոցով։

Անի Թամրազյան

Leave a comment