Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Հանրապետության հրապարակում


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մայրաքաղաք Երևանի կենտրոնում զբոսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:


«Նախագահ Մակրոնի հետ մի քիչ քայլեցինք Երևանի Աբովյան փողոցում և Հանրապետության հրապարակում»,- գրել է վարչապետը:


Տեսանյութում քաղաքացիները մոտենում են քաղաքական գործիչներին, ողջունում նրանց ու ծափողջյուններով դիմավորում:



 

Դիտումների քանակ4

Leave a comment