ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Կիևում է․ նա ելույթ է ունենում Գերագույն ռադայում

Քաղաքականություն

03.02.2026 | 14:52

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Կիև է ժամանել։ Նա ելույթ է ունենում Գերագույն ռադայի 15-րդ նստաշրջանի բացմանը։ Ռուտտեն իր հիացմունքն է հայտնել ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, որը «շարունակում է դիմադրել ռուսական ագրեսիային», գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, տեսնում եմ այս երկրի ժողովրդի քաջությունը և նրանց անսասան վճռականությունը։ Եվ ուզում եմ արտահայտել իմ խորին հարգանքը և վստահեցնել ձեզ, որ ՆԱՏՕ-ն ձեզ հետ է»,- ասել է  նա։

Ռյուտեն հավելել է, որ չնայած հսկայական կորուստներին՝ զարմացած է ուկրաինացիների քաջությամբ և դիմադրողականությամբ։ Նա նշել է, որ երկիրը շարունակում է ապրել և կառուցել ապագա. երեխաները սովորում են նույնիսկ մետրոյի կայարաններում՝ չնայած անընդհատ սպառնալիքներին և ավերածություններին։

ՆԱՏՕ-ի ղեկավարի այցի մասին հայտարարել էին «Ձայն» խմբակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը և «Եվրոպական համերաշխություն» խմբակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն: Քաղաքական գործչի ուղևորության մասին ավելի վաղ պաշտոնապես չէր հայտարարվել։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վաղը ելույթ կունենա Ուկրաինայի Գերագույն ռադայում», – գրել էր Գոնչարենկոն։

Նշվում է, որ Ուկրաինայի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացում էր տարածել երթևեկության ժամանակավոր սահմանափակումների մասին։ Նշվել էր, որ Կիևի կենտրոնում երթևեկությունը կփակվի անվտանգության միջոցառումների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment