Հայկական ֆեյսբուքյան օգտահաշիվները ակտիվորեն տարածում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լուսանկարները, որոնք, իբրև թե, արվել են Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ։
Factor TV-ն պարզել է, որ լուսանկարները իրական չեն։ Ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ պաշտոնական այլ աղբյուրներ նման լուսանկարներ չեն հրապարակել։ AI image detector-ներով ստուգումը նույնպես ցույց է տալիս, որ դրանք իրականում գոյություն չունեն։
Նշենք, որ լուսանկարները սկսել են շրջանառվել այսօր՝ մայիսի 4-ին, Զելենսկու՝ Հայաստան ժամանելուց քիչ անց։ Ուկրաինայի նախագահը Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Երևանում նա պաշտոնական 2 հանդիպում է ունեցել Նորվեգիայի և Ֆինլանդիայի վարչապետների հետ։
Եվգենյա Համբարձումյան