Արմեն Գրիգորյանն ընդունել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Քաղաքականություն

03.05.2026 | 21:04

Մայիսի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը:

Leave a comment