Զելենսկին Երևանում Նորվեգիայի վարչապետի հետ է հանդիպել

Քաղաքականություն

03.05.2026 | 19:51

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Երևանում հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ։

«Շնորհակալություն եմ հայտնել Նորվեգիային մեր երկրին ցուցաբերած ամբողջ աջակցության համար, մասնավորապես՝ PURL ծրագրին գրեթե 1 միլիարդ դոլարի չափով կատարած ներդրումների համար։ Ռուսաստանը չի դադարեցնում բալիստիկ հարվածները, ուստի PURL-ի ժամանակին ֆինանսավորումը շատ կարևոր է։

Մենք քննարկել ենք մեր ռազմավարական գործընկերությունը՝ Drone Deal-ը և հակաօդային պաշտպանության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև մասնավոր և պետական հատվածների համագործակցությունը։

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հարցին։ Տեղեկացրել եմ մեր կարիքների մասին, մասնավորապես՝ բնական գազի մասով՝ առաջիկա ձմռանը պատրաստվելու համար։ Ուկրաինան պետք է անպայման պատրաստված մտնի այդ շրջանը։ Շնորհակալ եմ Նորվեգիային և անձամբ Յոնասին՝ աջակցելու պատրաստակամության համար»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

Leave a comment