Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Գալյան > Լուրեր Հայաստանից

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

Ըստ այդմ`

2025 թվականի ընթացքում բարելավվել է ավելի ցածր անվտանգային գոտիներ և պայմաններ տեղափոխելու վիճակագրական պատկերը։

Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները և ծառայողների աշխատանքային պայմանները՝

վերանորոգվել են մեծ թվով խցեր և կացարաններ, սանհանգույցներ, մարզասենյակներ, աշխատասենյակներ և այլն։

Ընդլայնվել է ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության շրջանակը։

Բարելավվել է վերասոցիալականացման միջոցառումներին ազատազրկված անձանց ներգրավվածության ցուցանիշը։
Իրականացվել են հանրակրթական, բուհական, հետբուհական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։

2026թ․-ի համար նախանշվել են՝

Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերանայում

ՔԿՀ-ների պարագծի անվտանգության ապահովման մոդելի վերանայում

Ազատությունից զրկված անձանց ուղեկցումների ամբողջական իրականացում

Ատեստացիայի նոր ձևաչափի մշակում
Բոլոր ՔԿՀ-ներում էլեկտրոնային հսկողության իրականացում։

Leave a comment