Ռուսաստանի սինքրոն լողի հավաքականը ոսկե մեդալով է ավարտել աշխարհի գավաթի փուլը

Բաժանորդագրվել

Մրցումներն անցկացվել են չինական Սիան քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ռուսաստանի հավաքականը շարունակել է հաջող ելույթները սինքրոն լողի աշխարհի գավաթի երրորդ փուլում չինական Սիան քաղաքում՝ հաղթելով ակրոբատիկայի թիմային մրցումներում, հաղորդում է «Նովիե Իզվեստիան»:

Ռուսաստանցի մարզուհիներին հաղթանակ է բերել 227,9089 միավոր արդյունքը, ինչը նրանց թույլ է տվել առաջ անցնել Չինաստանի երկու թիմերից:

Ռուսական թիմի կազմում հանդես են եկել Մայա Դորոշկոն, Եկատերինա Կոսովան, Ելիզավետա Մինաևան, Վալերի Պլեխանովան, Ելենա Շաբանովան, Էվելինա Սիմոնովան, Ելիզավետա Սմիրնովան և Օլգա Տյուտյունիկը:

Ակրոբատիկայի ծրագրում արծաթն ու բրոնզը նվաճել են Չինաստանի ներկայացուցիչները, որոնք հավաքել են համապատասխանաբար 212,9576 և 190,2319 միավոր: Փուլի արդյունքներով Ռուսաստանի հավաքականն ընդհանուր մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը՝ հավաքելով երեք ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալներ, առաջին տեղը զբաղեցրել են տանտերերը:

Նախօրեին ռուս մարզուհիները երկու ոսկի են նվաճել՝ թիմային մրցումներում և դուետում ազատ ոճի ծրագրի համար։

Սիանի մրցաշարը ռուս մարզուհիների համար դարձել է առաջին միջազգային մեկնարկներից մեկը World Aquatics-ի սահմանափակումների վերացումից հետո, և նրանք հանդես են գալիս ազգային դրոշով և օրհներգով: Աշխարհի գավաթի հաջորդ փուլը պետք է տեղի ունենա մայիսի վերջին իսպանական Պոնտեվեդրայում:

Leave a comment