«Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի։

Եւ սա անարդար է՝ Աստծո, բնության և մարդկության օրենքներով։

Արդարությունը պետք է վերականգնել, քանզի անարդարությունից ծնվում է ծայրահեղականությունը, ինչը վտանգավոր է պետության համար։

Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը ոչ միայն չէր արժանանա հենց եվրոպական աջակցությանը, այլև գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև»։

 

Leave a comment