Հավատ, վստահություն ու պատասխանատվություն․ այս արժեքներով ենք իրական փոփոխություն բերելու․ Ծառուկյան

«Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով։

Հյուսիսից հարավ բոլոր բնակավայրերում մարդիկ նույն խնդիրների մասին են խոսում․ գյուղացին ամբողջ տարի աշխատում է, բայց հաճախ չի տեսնում իր աշխատանքի արդյունքը։ Սա նշանակում է՝ ոլորտը լուրջ, համակարգային լուծումների կարիք ունի»,- այդ մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը․

«Համոզված եմ՝ միասնական և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է կյանքի կոչել մեր ծրագրերն ու գաղափարները։ Հիմքում պետք է լինեն հավատը, փոխադարձ վստահությունն ու պատասխանատվությունը․ հենց այս արժեքներով էլ կարող ենք իրական փոփոխություն ապահովել»,- նշել է նա։

Տեսանյութը՝ հղմամբ։ 

Leave a comment