Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար բարձրաստիճան հյուրերը ժամանում են Հայաստան

Քաղաքականություն

03.05.2026 | 10:31

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան։

Հայաստան է ժամանել նաև Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը և Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն։ Նրանց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Նրանց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Leave a comment