Հայաստան է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան


Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան։


 


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: 


 


Հիշեցնենք՝ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաև Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան և Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը:  


 

Դիտումների քանակ1

Leave a comment