Մայիսի 5-ին Նոտարական պալատն իր աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով


Հաշվի առնելով մայիսի 5-ին Երևանում նախատեսված միջոցառումներով պայմանավորված երթևեկության սահմանափակումները՝ Նոտարական պալատից տեղեկացնում են, որ այդ օրը ՀՀ նոտարական պալատն իր աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով։


 

«Միայն այդ օրը դիմումները կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։


 


Գործելու է նաև ՀՀ նոտարական պալատի թեժ գիծը։ Բոլոր հարցերի համար կարող եք զանգահարել 043 555772 հեռախոսահամարով։


 


Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 5-ին հեռավար աշխատանքի ձևաչափը վերաբերում է բացառապես ՀՀ նոտարական պալատին (հասցե՝ Զաքյան 3), իսկ նոտարական գրասենյակներն աշխատելու են սովորական աշխատանքային ձևաչափով»,-նշվում է հայտարարության մեջ։

Leave a comment