Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց»-ում դիմավորել է Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետին

Քաղաքականություն

02.05.2026 | 22:56

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը։

Կառավարությունից հայտնում են՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ավելի վաղ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Leave a comment