Ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշում տուն է այրվում․ ՆԳՆ

Հասարակություն

02.05.2026 | 19:42

Մայիսի 2-ին, ժամը 19։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 37-րդ փողոցում այրվում է տուն։

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Leave a comment