Արտգործնախարարությունը ներկայացրել է «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղությունները


Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է մայիսի 5-6-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղությունները։ Դրանցից առաջինն է՝ «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին»։


 


Աշխարհաքաղաքական փոթորիկների ազդեցությամբ ձևավորվող աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը առաջնահերթություն են առավել, քան երբևէ։ Գլոբալ փոփոխությունների համատեքստում առաջանում է կարևոր հարց՝ ինչպե՞ս կարելի է կառուցել բովանդակային և արդյունավետ համագործակցություն:


 


Երկխոսությունը շարունակում է մնալ լարվածության նվազեցման, խաղաղության կառուցման և կայուն զարգացման առանցքային գործոն։


 



Երկրորդ ուղղությունն է «Գլոբալ փոխկապակցվածությունը»:


Ներառական փոխկապակցվածությունը խաղաղության և կայուն բարգավաճման համար հիմնարար նշանակություն ունի։ Բաց սահմաններն ու արդյունավետ ենթակառուցվածքները նպաստում են մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին։


«ԹՐԻՓՓ ուղի» նախագծի նման նախաձեռնությունները կարող են ամրապնդել փոխկապակվացությունը և խթանել կայուն զարգացումն ու կայունությունը:


 



«ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում»-ը երրորդ թեման է։


Եվրոպական միության ինտեգրման գործընթացը թևակոխում է հնարավորությունների և դինամիկայի նոր շրջան՝ պայմանավորված ոլորտային ինտեգրմամբ, ժողովրդավարական բարեփոխումներով և տնտեսական մերձեցմամբ։


 


Առանցքային հարցերն են գործընթացի տեմպը, ինչպես նաև ԵՄ դերն ավելի լայն հարևանությամբ:


 


Զուգահեռ, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը շարունակվում է՝ հիմնվելով ռազմավարական օրակարգի վրա։


 



«Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և ԱԲ»․ չորրորդ թեմա։


Հիբրիդային սպառնալիքների գլոբալ աճի պայմաններում արհեստական բանականությամբ խթանվող ապատեղեկատվությունն ու արտաքին միջամտության փորձերը միտված են խաթարելու հանրային վստահությունը, սոցիալական համախմբվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը:


Դրանց հաղթահարումը պահանջում է համահասարակական մոտեցում և ամուր համագործակցություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման վրա։


 



«Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղություններից հինգերորդն է «Կանաչ փոխակերպումը։


Կայուն տնտեսությունների փոխակերպումն ունի կենսական նշանակություն:Կլիմայական գործընթացների կառավարումը, կենսաբազմազանության պահպանումը և կանաչ զարգացումը պահանջում են նորարարական մոտեցումներ, համագործակցություն և ֆինանսական ռեսուրսներ։Այս ջանքերը կենսական նշանակություն ունեն համընդհանուր բարեկեցիկ ապագայի ապահովման գործում։


COP17-ը կնպաստի կենսաբազմազանության ոլորտում կորուստների նվազեցման և համաշխարհային պահպանության խթանմանն ուղղված քայլերի առաջմղմանը։



Համաժողովի վերջին՝ վեցերորդ թեմատիկ ուղղությունն է «Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետությունը»։


Անվտանգության ոլորտը առանցքային նշանակություն ունի ենթակառուցվածքների պաշտպանության և դիմակայունության ամրապնդման գործում։ Հիմնական քննարկումները կենտրոնացած են պետության կարիքների և մասնավոր հատվածի նորարարությունների միջև հավասարակշռության ապահովման վրա՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և հսկողության բնագավառներում։


Այս ուղղությունը նպատակ ունի ձևավորել ավելի կայուն, անվտանգ և խաղաղ ապագա։


Դիտումների քանակ1

Leave a comment