Աղետ է․ Տուսկը՝ Գերմանիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշման մասին

Քաղաքականություն

02.05.2026 | 15:30

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորականների դուրսբերման որոշումը որակել է աղետալի միտում․ գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Գերմանիայից 5000 զինվորականների դուրս կբերի 6-12 ամսվա ընթացքում։

«Տրանսատլանտյան հանրության համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե նրա արտաքին թշնամիներն են, այլ մեր դաշինքի շարունակական ոչնչացումը։ Մենք բոլորս պետք է անենք ամեն ինչ՝ այս աղետալի միտումը շրջելու համար», – գրել է Տուսկը X հարթակում։

ՆԱՏՕ-ի ամենամեծ եվրոպական զորակազմը տեղակայված է Գերմանիայում։ Այնտեղ տեղակայված են ավելի քան 36000 ամերիկացի զինվորականներ, ինչպես նաև մոտավորապես 1500 պահեստազորայիններ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment