Պենտագոնի ղեկավարը հրամայել է 5 հազար զինվորի հետ կանչել Գերմանիայից

https://arm.sputniknews.ru/20260502/pentagvoni-ghekavary-hramajel-e-5-hazar-zinvvori-het-kanchel-germaniajic-101654364.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0a/24849657_231:0:2962:2048_1920x0_80_0_0_ff8d2320ee668aa60b0953a212937a20.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, գերմանիա, զինվորական, եվրոպա, փիթ հեգսեթ, պենտագոն

ամն, գերմանիա, զինվորական, եվրոպա, փիթ հեգսեթ, պենտագոն

Բաժանորդագրվել

Որոշումն ընդունվել է երկու երկրների ղեկավարների փոխադարձ ոչ բարեկամական հայտարարությունների ֆոնին։ Ընդ որում, Գերմանիայում նշում են, որ երկարաժամկետ հեռանկարում պետք է մեծացնեն սեփական ռազմական ներուժը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կարգադրել է մոտ 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերել Գերմանիայից։ Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:

Խոսքը Գերմանիայում ամերիկյան զորակազմի մոտ 14 %-ի մասին է, որի դուրսբերումը նախատեսվում է ավարտել 12 ամսվա ընթացքում։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտարարել է, որ որոշումը կապված է Եվրոպայում ուժերի տեղակայման վերանայման հետ՝ հաշվի առնելով այլ ռազմական ուղղություններում առկա կարիքները:

Ավելի վաղ նման ծրագրերի մասին խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին այն հայտարարության համար, թե ԱՄՆ-ն «նվաստացվել է» Իրանի կողմից:
Ինչպես նշում է ռադիոկայանը, այս ֆոնին աճում է լարվածությունը ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև: Մասնավորապես, Թրամփը հրամանագիր է ստորագրել Եվրամիությունից ավտոմեքենաների և բեռնատարների սակագների բարձրացման մասին, որոնց հիմնական արտադրողը Գերմանիան է:

Ընդ որում, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ ապավինեն սեփական ուժերին նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նրա խոսքով՝ Գերմանիան շարունակում է ավելացնել բանակի թվակազմը և զարգացնել սպառազինության նոր տեսակներ:

Leave a comment