NBA․ Լեբրոն Ջեյմսի արդյունավետ խաղն օգնել է «Լեյքերսին» դուրս գալ հաջոր փուլ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լոս Անջելես Լեյքերսը» դուրս է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչ։

Փլեյ-օֆֆի առաջին փուլի 6-րդ խաղում «Լեյքերսը» մրցակցի խաղահրապարակում 98:78 հաշվով հաղթել է «Հյուսթոն Ռոքետսին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4։2։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը, որը լոսանջելեսցիների կազմում վաստակել է 28 միավոր, գրանցել 7 ռեբաունդ և 8 ասիստ։ «Հյուսթոնի» կազմում ամենաարդյունավետն Ամեն Թոմփսոնն էր՝ 18 միավոր։

Քառորդ եզրափակիչում «Լեյքերսը» կմրցի NBA-ի գործող չեմպիոն «Օկլահոմա Սիթի Թանդերի» հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել «Ֆինիքս Սանզին»։



Leave a comment