Բաղային ԱՄՆ իշխող շրջանակների գործողությունները որակել է որպես «չհրահրված և ապօրինի ռազմական ագրեսիա»

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոչ է արել ամերիկյան հանրությանը պատասխան պահանջել իր կառավարությունից՝ Թեհրանի նկատմամբ վարած թշնամական քաղաքականության համար:

Ըստ Բաղայիի՝ ԱՄՆ ժողովուրդը ոչ միայն իրավունք ունի, այլև «բարոյական պարտավորություն»՝ իր առաջնորդներից պատասխան պահանջելու «ապօրինի պատերազմ» պարտադրելու և իրանցի ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ կատարելու համար:

X սոցիալական ցանցի իր էջում դիվանագետը հղում է արել ԱՄՆ կոնգրեսականներից մեկի ելույթի հատվածին՝ պաշտպանության նախարարի մասնակցությամբ լսումների ժամանակ: Այդ ելույթում ընդգծվում էր, որ Իրանի կողմից «երբեք ուղղակի սպառնալիք չի եղել ԱՄՆ համար»:

Բաղային ԱՄՆ իշխող շրջանակների գործողությունները որակել է որպես «չհրահրված և ապօրինի ռազմական ագրեսիա»՝ շեշտելով, որ հակամարտությունը Վաշինգտոնի գիտակցված ընտրությունն էր, այլ ոչ թե անհրաժեշտություն:

«Կասկած չկա, որ ԱՄՆ իշխող էլիտայի կողմից Իրանի դեմ ընտրված պատերազմը եղել է անհիմն և ապօրինի ռազմական ագրեսիայի ակտ»,-եզրափակել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment