Ներքին գործերի նախարությունից հայտնում են.
Մայիսի 2-ին ժամը 7։30-13։00 փակ են լինելու.
* Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
* Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
* Հանրապետության հրապարակը,
* Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
* Մաշտոցի պողոտայից եւ Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
* Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
* Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
* Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
* պարբերաբար կսահմանափակվի երթեւեկությունը Իսակովի պողոտայում։
Մայիսի 3-ին.
ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթեւեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:
Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝
Լեոից-Ձորափ հատվածը
Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.
* Հանրապետության հրապարակը, եւ հրապարակ տանող ուղղությունները՝
Ամիրյան – Զաքյան եւ Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․
* Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից եւ Զաքյան փողոցից, եւ Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
* Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
* Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
Ժամը 18:00-ից 23:00-ը երթեւեկությունը սահմանափակվելու է՝
* Բաղրամյան պողոտայից Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
* Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:
Մայիսի 4-ին՝
ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
* Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
* Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:
Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաեւ
* Հանրապետության հրապարակը,
* Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
* Մաշտոցի պողոտայից եւ Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
* Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
* Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
* Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
Մայիսի 5-ին՝
ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.
* Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
* Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
* Աթենքի փողոցը,
* Ծիծեռնակաբերդի խճուղին,
* Մաշտոցի պողոտան,
* Սայաթ-Նովայի պողոտան,
* Աբովյան փողոցը
* Բաղրամյան փողոցը:
Ժամը 16:30-ից 17:30-ն երթեւեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիեւյան, Հալաբյան փողոցներում։
Երթեւեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:
Ամբողջական տեղեկատվություն մայիսի 2-ից 5-ը Երեւանի փակ փողոցների մասին
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան-Եվրոպարական միություն գագաթնաժողովների արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երեւանում փակ կլինեն որոշ փողոցներ։