Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը պատրաստ է գործարկման


Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պաշտոնական գործարկմանն ընդառաջ՝ Իջևան քաղաքում իրականացվում են վերջին նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Էկոպարեկային ծառայությունը։


 


Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի և ղեկավար կազմի մասնակցությամբ իրականացվել են մարզային վարչության տեխնիկական հագեցվածության և ռեսուրսների պատրաստվածության վերջնական դիտարկումները, որին ներկա է գտնվել նաև շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և տեղում ծանոթացել իրականացված աշխատանքների ընթացքին։ 


 


Ստորաբաժանման գործարկման նպատակով իրականացվել է համալիր և ռեսուրսատար գործընթաց, որի արդյունքում ներդրված հետևողական ջանքերն ուղղված են մարզում բնապահպանական ոլորտի կատարելագործմանը։


 

Դիտումների քանակ4

Leave a comment