Բայրամովը ԿԽՄԿ նախագահի հետ մարդասիրական միջոցառումների հարցեր է քննարկել

Քաղաքականություն

01.05.2026 | 16:30

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Բաքվում գտնվող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական միջոցառումները, ընդգծվել է այդ ջանքերին Ադրբեջանի աջակցության կարևորությունը։

Բայրամովը նշել է, թե տարածաշրջանում լարվածության և ռազմական գործողությունների պայմաններում Ադրբեջանը «միշտ պահպանել է իր հավատարմությունը մարդասիրական սկզբունքներին», այդ թվում՝ Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելը այդ երկրում շարունակվող ռազմական գործողությունների ժամանակահատվածում։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ջեյհուն Բայրամովը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման և փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նշենք, որ Բաքուն դադարեցրել է երկրումԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որի ներկայացուցիչներն պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

 

Leave a comment