https://arm.sputniknews.ru/20260501/majismekjan-cujcerturqiajum-stambulum-harjuravvor-mardik-en-dzerbakalvel-101635460.html
Մայիսմեկյան ցույցերԹուրքիայում. Ստամբուլում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Մայիսմեկյան ցույցերԹուրքիայում. Ստամբուլում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Sputnik Արմենիա
Ուժայինները խոչընդոտել են քաղաքացիների մուտքը փակված Թաքսիմ հրապարակ։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T16:35+0400
2026-05-01T16:35+0400
2026-05-01T16:35+0400
տեսանյութեր
թուրքիա
ստամբուլ
ոստիկան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101627205_0:0:1280:720_1920x0_80_0_0_71787acc3a2bed459616868f5e6cb111.jpg.webp
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հարյուրավոր մարդկանց է ձերբակալել, որոնք մասնակցել են այսօր անցկացված ցույցերին:Քաղաքացիները փորձել են ներխուժել ոստիկանության կողմից շրջափակված Տաքսիմ հրապարակ։ Ուժայինները խոչընդոտել են նրանց՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է 350 մարդ։Ստամբուլի Տաքսիմ հրապարակում մայիսմեկյան առաջին զանգվածային երթը տեղի է ունեցել 1976 թվականին և կազմակերպվել է արհմիությունների կողմից: Մեկ տարի անց անցկացված ցույցի ժամանակ սպանվել է ավելի քան 30 մարդ։ Անհայտ անձինք նրանց ուղղությամբ կրակ են բացել հարևան շենքերից, իսկ ներկաներից մի քանիսը զոհվել են հրապարակում առաջացած հրմշտոցի պատճառով: Հանցագործներից ոչ մեկը այդպես էլ չի ձերբակալվել։ Այդ ժամանակից ի վեր հրապարակը փակվել է հավաքների և հանրահավաքների համար։ Այն վերաբացվել է 2000-ին, սակայն 2013-ին տոներին դրա հասանելիությունը կրկին արգելվել է։
թուրքիա
ստամբուլ
2026
Լուրեր
am_HY
Полиция разгоняет первомайские демонстрации в Стамбуле
Sputnik Արմենիա
Полиция разгоняет первомайские демонстрации в Стамбуле
2026-05-01T16:35+0400
true
PT1M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101627205_161:0:1121:720_1920x0_80_0_0_c8449e1607060fbf0de399acd90a5b73.jpg.webp
տեսանյութեր, թուրքիա, ստամբուլ, ոստիկան, ձերբակալություն, видео
տեսանյութեր, թուրքիա, ստամբուլ, ոստիկան, ձերբակալություն, видео
Ուժայինները խոչընդոտել են քաղաքացիների մուտքը փակված Թաքսիմ հրապարակ։
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հարյուրավոր մարդկանց է ձերբակալել, որոնք մասնակցել են այսօր անցկացված ցույցերին:
Քաղաքացիները փորձել են ներխուժել ոստիկանության կողմից շրջափակված Տաքսիմ հրապարակ։ Ուժայինները խոչընդոտել են նրանց՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է 350 մարդ։
Ստամբուլի Տաքսիմ հրապարակում մայիսմեկյան առաջին զանգվածային երթը տեղի է ունեցել 1976 թվականին և կազմակերպվել է արհմիությունների կողմից: Մեկ տարի անց անցկացված ցույցի ժամանակ սպանվել է ավելի քան 30 մարդ։ Անհայտ անձինք նրանց ուղղությամբ կրակ են բացել հարևան շենքերից, իսկ ներկաներից մի քանիսը զոհվել են հրապարակում առաջացած հրմշտոցի պատճառով: Հանցագործներից ոչ մեկը այդպես էլ չի ձերբակալվել։ Այդ ժամանակից ի վեր հրապարակը փակվել է հավաքների և հանրահավաքների համար։ Այն վերաբացվել է 2000-ին, սակայն 2013-ին տոներին դրա հասանելիությունը կրկին արգելվել է։