Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև

«Մենք նայում ենք խաղաղությամբ լի ապագայի՝ Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար»։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգում Ադրբեջանի համար բարիդրացիական և խաղաղ հարաբերությունները գերակա են բոլոր հարևանների հետ։

Հաջիևը ընդգծել է, որ դա հնարավոր չէր լիովին իրականացնել պատերազմական վիճակի պատճառով։

«Այնուամենայնիվ, այսօր կարող եմ գոհունակությամբ ասել, որ Ադրբեջանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ», – հավելել է նա։

Leave a comment