ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկա-Հայաստան խմբակցության համանախագահ՝ Բրեդ Շերմանի հետ։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ կերպով շեշտադրվել է Բաքվում պահվող բոլոր հայ գերիների վերադարձի հարցը, ընդգծվել է, որ առանց հումանիտար խնդիրների լուծման անհնար է տարածաշրջանում ունենալ կայուն և երկարատև խաղաղություն։
Լիլիթ Գալստյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական նահանջի, խորացող բռնաճնշումների, ազատ խոսքի ոտնահարման ահագնացող դեպքերի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ տարվող հակաօրինական արշավի վերաբերյալ։