ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության հասնել բանակցային ճանապարհով։
ԱՄՆ նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ նշելով. «Ես կարող եմ միայն սա ասել»՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։
Թրամփի խոսքով՝ Իրանի անօդաչու թռչող սարքերի արտադրական գործարանները ներկայումս աշխատում են մոտ 82% հզորությամբ, իսկ հրթիռների արտադրությունը՝ գրեթե 90% հզորությամբ։
Նրա հայտարարությունները հնչել են ԱՄՆ-Իրան հարաբերությունների շուրջ շարունակվող լարվածության և տարածաշրջանային անվտանգության քննարկումների ֆոնին։