ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»։
«Սա միակ բանն է, որ կարող եմ ձեզ ասել»,- նշել է նա՝ խուսափելով պատասխանել Իրանի նկատմամբ հնարավոր հարվածների վերսկսման վերաբերյալ հարցին։
«Բանակցությունները շարունակվում են, սակայն դրանց մանրամասները գրեթե ոչ ոք չգիտի»,-ասել է նա՝ հիշեցնելով Վենեսուելայի օրինակը.
«Վենեսուելայի օրինակը հիանալի էր, և այժմ մենք, ըստ էության, նույնն ենք անում Իրանում»։