Էպստեյնը ցանկացել է իր ռանչոյում կախել «Մանուկների կոտորածը» կտավի հսկայական կրկնօրինակը

Մանկապղծության համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆֆրի Էպստեյնը ցանկացել է իր ռանչոյում կախել «Մանուկների կոտորածը» կտավի կրկնօրինակը, որը պատկերում է երեխաների սպանություն, այս մասին տվյալներ են հրապարակվել ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակված ֆայլերում։

«Ջեֆֆրին խնդրում է, թե կարո՞ղ եք «Մանուկների կոտորածը» կտավի պատճենը ուղարկել ռանչո։ Դա մեծ 9×9 ոտնաչափ նկար է, որը մենք պատրաստել ենք նրա համար, որում նորածիններ են սպանվում, որպեսզի այն կախի մուտքի մոտ», – ասվում է Էպստեյնի օգնականներից մեկի հրապարակված նամակում, որը նա գրել է Ռիչ Բարնեթ անունով մի տղամարդու։

2011 թվականի նամակում նա նաև ասել է, թե Էպստեյնը սպասել է, որ նկարը կհասնի առաջիկա օրերին, ու հույս է ունեցել այն կախել իր ռանչոյում։

Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարել էր Էպստեյնի գործով նյութերի հրապարակման ավարտի մասին։ Հրապարակված ֆայլերի ընդհանուր ծավալը գերազանցել է 3,5 միլիոն փաստաթուղթը։

Leave a comment