Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գրել է, որ աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը։
«Այն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռազմական գործողությունների շարունակություն է։ Անհանդուրժելի է»,- X-ի էջում գրել է Իրանի նախագահը:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը գրել էր.
«Իրանն այսօր էլ, վերահսկելով Հորմուզի նեղուցը, իր և հարևանների համար կերաշխավորի խաղաղ ապագա՝ զերծ ամերիկյան ներկայությունից ու միջամտությունից»։