Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։
Ինչպես գրում է BBC-ի թուրքական ծառայությունը, հանդիպման հիմնական թեմաներն են լինելու ժողովրդավարական դիմակայունության բարձրացումը, կապերի ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության հզորացումը։
Երևանում կայանալիք միջոցառմանը Էրդողանի մասնակցության վերաբերյալ Անկարայից պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել:
Գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին։