ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել

Այսօր Բաքվից մեկնել են Ռուսաստանից Հայաստան հացահատիկ տեղափոխող վագոնները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայաստան է ուղարկվել հացահատիկ տեղափոխող չորս վագոն, ընդհանուր առմամբ, 279 տոննա, և պարարտանյութ տեղափոխող երեք վագոն՝ ընդհանուր առմամբ 203 տոննա։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով արդեն իսկ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 1600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment