Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց։
Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը հրապարակվեց այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։
Հիշեցնենք, որ 2025թ.-ի դեկտեմբերի 4-ին Արշակ արքեպիսկոպոսը ձերբակալվել էր ԱԱԾ–ի կողմից։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Արքեպիսկոպոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով։