Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»

Քաղաքականություն

30.04.2026 | 17:19

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «օտարերկրյա դերակատարները» տեղ չունեն Պարսից ծոցում՝ բացի «նրա ջրերի խորքից», հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները, գրում է CNN-ը։

Հոր սպանությունից երկրի նոր գերագույն առաջնորդ ընտրությունից յոթ շաբաթ անց իրանցիները դեռևս չեն տեսել կամ լսել Խամենեիին, սակայն նա մի քանի գրավոր ուղերձներ է հղել։

«Մենք և Պարսից ու Օմանի ծոցերի մեր հարևանները ունենք ընդհանուր ճակատագիր, և օտարերկրյա դերակատարները, որոնք գալիս են հազարավոր կիլոմետրերից՝ եսասիրական մտադրություններով, այստեղ տեղ չունեն, բացի նրա ջրերի խորքից»,- ասվում է նրա հայտարարությունում։

Ուղերձում Խամենեին հավելել է, որ Իրանը մտել է «տարածաշրջանային և համաշխարհային կարգի» նոր գլուխ։ Նա ասել է, որ Իրանը «կպաշտպանի» իր միջուկային և հրթիռային կարողությունները, որոնք ԱՄՆ-ի հետ ցանկացած գործարքի հիմնական խոչընդոտներն են։

Այս ուղերձը հրապարակվել է այն բանից հետո, երբ աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Իրանի նավահանգիստների երկարաժամկետ շրջափակման՝ այն դիտարկելով որպես գլխավոր լծակ՝ Իրանին ստիպելու պատերազմը դադարեցնել և բանակցությունները վերսկսել։

CNN-ն ընդգծում է, որ Խամենեիի հայտարարությունը հնչում է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հայտարարությունից մի քանի օր անց, ըստ որի՝ ԱՄՆ-ը նշաններ  ունի, որ այաթոլլահը ողջ է, բայց կասկածի տակ է դրել՝ արդյո՞ք ունի «հոգևորական լիազորություններ՝ իրականում որպես գերագույն առաջնորդ գործելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment