Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, քաղաքացիների 26,7 տոկոսը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,1 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ի, 8,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 7,9 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին, 4,2 տոկոսը՝ «Միասնության թևեր»-ի օգտին: «Դեմոկրատիա-օրենք կարգապահություն» կուսակցությունը՝ 3,1 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2,7 տոկոս, «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը՝ 2,3 տոկոս, «Նոր ուժ» կուսակցությունը՝ 1,9 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,7 տոկոս:
«Gallup International Association»-ի իրականացրած հեռախոսային հարցումները 1101 քաղաքացիների շրջանում։
Նշենք, որ մեկ այլ հարցով էլ ընկերությունը քաղաքացիներից փորձել է պարզել՝ մասնակցելո՞ւ են հունիսի 7-ի ընտրություններին, ինչին ի պաստախան 57.5 տոկոսն ասել է, որ միանշանակ այո, մասնակցելու են ընտրություններին։ Ավելի շուտ այո պատասխանն է նշել հարցվածների 13.2 տոկոսը, ավելի շուտ ոչ՝ 8.3 տոկոսը, իսկ միանշանակ ոչ՝ 9.9 տոկոսը։ Այս հարցին դժվարացել է պատասխանել 11.2 տոկոսը։