Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է լուրերը, թե Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել Ջուջևան՝ նշելով, որ նման հարց չի քննարկվել և այց տեղի չի ունեցել։

Նախօրեին մամուլում տարածվեցին լուրեր, թե Շահին Մուստաֆաևը ցանկացել է այցելել իր ծննդավայր։

Խոսելով Մուստաֆաևի և գործարարների հանդիպման մասին՝ վարչապետը հայտնել է, որ իրեն հայտնի է մասնակիցների ցանկը, սակայն ինքը չի հրապարակելու այն՝ գործարարներին «լուսանցքային խմբակների կողմից բուլինգի» չենթարկելու համար։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Աղվերանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների կազմակերպման, քարտեզի ստեղծման և փաստաթղթերի ձևակերպման կարգերին վերաբերող ուղեցույցների նախագծերը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը նաև քննարկվել են բեռնափոխադրումների, նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական համագործակցության հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment