Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի՝ Հայաստան այցին։ Նախապես այցի մասին չհրապարակայնացնելը նա պայմանավորել է անվտանգության նկատառումներով։ Փաշինյանը շեշտել է, որ այդ հանդիպումը կարևոր իրդարձություն է։

«Որովհետև երբ մեր փոխվարչապետն էր այցելել Ադրբեջան, նույն կանոններն են պահվել։ Իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չէ»,-ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև պատմական է գնահատել փոխվարչապետի այցը. «Համարում եմ պատմական երկու երկրների փոխվարչապետերի այցերը խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ։ Ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»։

Leave a comment