Ուկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթում։

«Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է կատարվում Իրանում, սպանությունների քանակը և թե ինչպես է իրանական ռեժիմը նպաստել պատերազմի և բռնության տարածմանը տարածաշրջանում և աշխարհում: Ուկրաինան չի մոռանա հազարավոր «շահիդներից» ոչ մեկին, ովքեր հարվածում են մեր քաղաքներին ու գյուղերին, մեր ժողովրդին», – նշել է ։

Զելենսկիի խոսքով՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պաշտոնական եվրոպական ընթացակարգերը շարունակվում են: Նա նշել է, որ Ուկրաինան արդեն ավարտել է այս գործընթացը։

Leave a comment