ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Վերջին շրջանում Ադրբեջանը խաղաղության քարոզչության բոնուսներ է տվել Երևանին, որոնք գին ունեն, եկել է այդ ամենի դիմաց գին վճարելու ժամանակը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ստիպում է Հայաստանին շատ թանկ գին վճարել, Ադրբեջանը դարձել է Հայաստանի համար առևտրային միջնորդ։ Թե ինչ է այսօր քննարկվել և որոշվել Մուստաֆաևի հետ, պարզ կլինի հետո, եթե Փաշինյանը վերընտրվի»,- մեկնաբանեց Բադալյանը։
Խոսելով այն լուրերից, որ Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել տեսնել իր ծննդավայրը, Բադալյանը ընդգծեց, որ այդ ամենը սենտիմենտալ մեսիջներ են՝ ուղղված հայ հասարակությանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ