Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ ապրիլի 29-ին, հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների  նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։


 


Նրա խոսքով՝ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինայի հետ ընթացող ռազմագործողություններում հրադադար հայտարարելու վերաբերյալ։ 


 


Ըստ աղբյուրի՝ Թրամփն իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ տոնը նշանավորում է 2-րդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ համատեղ հաղթանակը։


 


Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են ռուս-ուկրաինական և ԱՄՆ-Իրան հակամարտություններին վերաբերող հարցեր։ 

Դիտումների քանակ4

Leave a comment