https://arm.sputniknews.ru/20260429/uzhegh-hajastani-anunic-handes-ekvogh-andzinq-yntrakasharq-en-tvel-hakakvorupcivon-kvomite-101555218.html
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող անձինք ընտրակաշառք են տվել․ Հակակոռուպցիոն կոմիտե
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող անձինք ընտրակաշառք են տվել․ Հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Դեպքի առնչությամբ խուզարկություններ են կատարվել, 5 անձ ձերբակալվել է։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T20:46+0400
2026-04-29T20:46+0400
2026-04-29T20:46+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ընտրակաշառք
«ուժեղ հայաստան» կուսակցություն
հակակոռուպցիոն կոմիտե
ձայնագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98725130_0:78:1500:922_1920x0_80_0_0_dfed1fbd3c5696b2ebe2b13e3f0c26c0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք մի քանի քաղաքում, այդ թվում` քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Նշվում է, որ նման տվյալներ են ստացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել է 5 անձ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98725130_84:0:1417:1000_1920x0_80_0_0_3d40bc76fc0a23c6e5d6845de4b7ce2f.jpg.webp
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, ձայնագրություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, ձայնագրություն
Լրացվում է
Դեպքի առնչությամբ խուզարկություններ են կատարվել, 5 անձ ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք մի քանի քաղաքում, այդ թվում` քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ նման տվյալներ են ստացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
«Ընտրակաշառքը բաժանվել է հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում իրենց օգտին քվեարկելու պայմանով։ Բացի այդ, պարզվել է, որ կուսակցության անունից հանդես եկող անձը խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը։ Տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել է 5 անձ։