Քննարկվել են բռնագանձված ակտիվների կառավարման ոլորտում ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային հանձնառությունները


Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանում բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման վերաբերյալ աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։


 


Շահագրգիռ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային հանձնառությունները, դրանց կատարման ուղղութամբ կատարվելիք գործողությունները։


 


Արդարադատության նախարարության կողմից քննարկման է ներկայացվել Հայաստանում բռնագանձված ակտիվների կառավարման համակարգի նախնական հայեցակարգը։


Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի օժանդակությամբ:


 

Դիտումների քանակ3

Leave a comment