Ռուսաստանի ՀՕՊ-ը 7 ժամում 50 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ

Հակաօդային պաշտպանության միջոցները 7 ժամում 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Ռուսաստանի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 29-ին` Մոսկվայի ժամանակով 7:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրենբուրգի մարզերի և Պերմի երկրամասի տարածքներում 20 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել», – ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment