Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով

Քաղաքականություն

29.04.2026 | 15:27

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ջուլի Դեյվիսը թողնում է իր պաշտոնը և կգնա թոշակի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

The Financial Times-ը առաջինն էր, որ հաղորդել էր լուրը՝ պնդելով, որ դա պայմանավորված է նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության շուրջ անհամաձայնություններով և Դեյվիսի հիասթափությամբ իր դերից՝ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից աջակցության նվազման պատճառով։

Պետդեպարտամենտը հերքել է  այս պնդումը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ  Թոմի Պիգոտը «կեղծ» է որակել այն տեղեկությունները, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա Կիևից՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով։ Պիգոտի խոսքով՝ Դեյվիսը «հաստատակամորեն աջակցել է» ԱՄՆ ներկայիս վարչակազմի ջանքերին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

«Նա կշարունակի հպարտությամբ իրականացնել նախագահ Թրամփի քաղաքականությունը մինչև 2026 թվականի հունիսին Կիևից պաշտոնապես հեռանալը», – ասել էր նա։

Դեյվիսը պաշտոնն ստանձնել է 2025 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Բրիջիթ Բրինքը, հրաժարական էր  տվել Թրամփի՝ Ուկրաինայի հարցում քաղաքականության հետ իր անհամաձայնության պատճառով։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment