ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
Արդեն երեք տարի է բանկը նյութական աջակցություն է ցուցաբերում
«Հիշողության կերպարանքները» ամենամյա գիտագործնական սեմինարին,
որը գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման կարևոր հարթակ է։ Միջազգային սեմինարի շրջանակում աշխարհի տարբեր թանգարանների, գրադարանների, արխիվային հաստատությունների և կենտրոնների լավագույն մասնագետները դասախոսություններ ու քննարկումներ են ունենում, ինչպես նաև, փորձի փոխանակում, վարպետության դասերի կազմակերպում՝ Մատենադարանի և Հայաստանի այլ հաստատությունների մասնագետների հետ։Այս տարվա սեմինարի նիստերին հատուկ ուշադրություն է դարձվելու կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային երկրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի գրավոր ժառանգության պահպանության հաստատությունների առաքելությանը՝ մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման գործում։ Սեմինարի շրջանակում տեղի ունեցավ Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիայի բացումը։ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն էր, որը սկսեց համագործակցել Մատենադարանի հետ: Երկու տարի առաջ ԱրարատԲանկի
աջակցությամբ ստեղծվել և վերազինվել է Մատենադարանի կենսաքիմիական հետազոտությունների
լաբորատորիան, ինչը որակական նոր մակարդակի է բարձրացրել Մատենադարանի ձեռագրերի վերականգնման
կարողությունները:ԱրարատԲանկի աջակցությամբ իրականացվել է ևս մեկ խոշոր ու կարևոր
ծրագիր. արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման և անվտանգության համակարգերը՝ ապահովելով
այնտեղ պահվող հայերեն և օտարալեզու բացառիկ ու արժեքավոր ձեռագրերի, ինչպես նաև այցելուների,
զբոսաշրջիկների ու Մատենադարանի աշխատակիցների անվտանգությունը։«Մատենադարանն ունի լիարժեք ներուժ
և լիարժեք հնարավորություններ՝ դառնալու բառիս գործնական իմաստով միջազգային կառույց։
Եվ այս ամենի մեջ շատ կարևոր է ոչ միայն պետական աջակցությունը, այլև մասնավոր հատվածի
ներգրավվածությունը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր լավագույն բարեկամներից
մեկին՝ ԱրարատԲանկին, որը, ըստ էության, այս տարիների ընթացքում դարձավ գրավոր ժառանգության
պահպանման համակարգի կատարելագործման և անվտանգության մակարդակը բարձրացնող հաստատություն»,-
շեշտել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
«Յուրաքանչյուր բիզնես այսօր պարտավոր է կանգնել հասարակության
կողքին՝ լուծելով տարատեսակ խնդիրներ, թե՛ գիտական, թե՛ բնապահպանական, թե՛ կրթական,
թե՛ առողջապահական ոլորտներում։ Իսկ ԱրարատԲանկի սոցիալական ծրագրերի պորտֆելի ավելի
քան 50%-ը կազմում են կրթական ծրագրերը։ Սա մեզ
համար կարևոր ցուցիչ է նաև առ այն, որ ԱրարատԲանկը շատ կարևորում է գիտական
և կրթական ոլորտները, որոնք իհարկե մեր երկրի ապագայի համար պետք է և կարող են ունենալ
մեծ դերակատարում»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության
ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
*գովազդ